Բարձրորակ ռուսական փայտե հեծան - դոկա անմիջապես ներկրողից: Առկա են՝ 3 մ, 3.3 մ, 3.6 մ և 4 մ: Պատի կաղապարները և բոլոր անհրաժեշտ բաղադրիչները կարելի է գնել ՌՄՍ «ԳՐՈՒՊ»-ից: Մենք առաջարկում ենք մրցունակ գներ արտադրողներից ուղիղ առաքումների շնորհիվ: Բոլոր ապրանքները միշտ պահեստում են, ինչը ապահովում է արագ առաքում ձեր տարածք:
Հեծան-Դոկա (փայտե H20 բալկա) - սա բազմաֆունկցիոնալ շինարարական տարր է, որն օգտագործվում է տարբեր նպատակներով՝ ներառյալ պատերի և հատակի հարդարումը, տանիքի և հենարանների կառուցումը։ Սակայն նրա հիմնական դերը դրսևորվում է մոնոլիտ շինարարությունում, որտեղ այն հանդիսանում է անփոխարինելի մաս՝ որպես կաղապարների (опалубка) տարր։ Այս կառուցվածքը արդյունավետորեն բաշխում է լցվող բետոնի ծանրաբեռնվածությունը, կանխում է ֆանեռայի կախվելը և ապահովում է մոնոլիտի բարձր որակը։ Արդյունքում կրճատվում են հետագա հարդարման ծախսերը և ընդհանուր շինարարական ծախսերը։
Պլանավորո՞ւմ եք գնել փայտյա հեծան-դոկա կաղապարների համար Երևանում։ Որպեսզի հեշտությամբ և արագ ձեռք բերեք բարձրորակ ու մատչելի H20 բալկաներ, պարզապես պատվիրեք դրանք մեր կայքում։ Մեր մասնագետները արագ կապ կհաստատեն Ձեզ հետ՝ բոլոր մանրամասները համաձայնեցնելու համար, և մենք կիրականացնենք առաքում Հայաստանի ցանկացած քաղաք։

Հեծան-դոկան ամուր, թեթև և երկարատև օգտագործման համար նախատեսված տարր է, որը ապահովում է ծանրաբեռնվածության հավասար բաշխում և կաղապարների (опалубка) ամբողջ կառուցվածքի կայունություն բետոնավորման ժամանակ։
H20 (դոկա) բալկայի կառուցվածքը ներկայացված է երկշյուղանի պրոֆիլով, որի կենտրոնական մասը պատրաստված է ջրամեկուսացված ֆաներայից (նրբատախտակից), իսկ վերին և ստորին շերտերը՝ բարձրորակ փշատերև փայտից։ Շերտային հատվածները պատրաստվում են ամբողջական փայտե գերաններից, որոնք մշակված են պաշտպանիչ նյութերով, իսկ կենտրոնական ֆաներայի հաստությունը կազմում է մոտ 27 մմ՝ ապահովելով խոնավակայունություն և մեխանիկական ամրություն։ Բոլոր տարրերը միացված են արդյունաբերական ամուր սոսնձով, որը երաշխավորում է ամրություն և շերտազատման բացակայություն։
Ստանդարտ բնութագրեր․
Հեծանի թեթև քաշը մեծ առավելություն է, քանի որ այն արագացնում է տեղադրումը և նվազեցնում աշխատողների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ բացառելով ծանր տեխնիկայի պարտադիր կիրառումը։ Սակայան թեթև քաշին հակառակ՝ այն ունի բարձր կրողունակություն և չի դեֆորմացվում ճիշտ կիրառման դեպքում։
Լրացուցիչ առանձնահատկություններից է նաև խոնավակայունությունը և մեխանիկական ազդեցությունների նկատմամբ դիմադրությունը՝ շնորհիվ պաշտպանիչ նյութերի, ծայրերի լամինացված շերտի և ջրամեկուսացված ֆաներայի։ Ճիշտ օգտագործման դեպքում հեծանը կարող է ծառայել 50–80 բետոնավորման ցիկլ և ավելի։
Արդյունաբերական բարձրորակ սոսինձը ապահովում է փայտե տարրերի ամուր միացում՝ ողջ ծառայության ընթացքում։
Հեծան-դոկան լայնորեն օգտագործվում է մասնագիտական շինարարական ընկերությունների կողմից՝ իր բարձր հուսալիության և բազմակի օգտագործման հնարավորության շնորհիվ։
H20 (դոկա) բալկաները համատեղելի են կաղապարների մետաղական հենասյուների, տրենոգաների, ունիվիլկաների և ֆաներայի (լամինացված նրբատախտակ) հետ՝ կազմելով ամուր և ունիվերսալ համակարգ։ Դրանք հարմար են մեծածավալ շինարարական նախագծերի, ինչպես նաև մասնավոր շինարարության համար։
Փայտե հեծան-դոկա գնելու համար, մանրամասներին ծանոթանալու և պատվեր ձևակերպելու համար կարող եք կապ հաստատել ՌՄՍ «ԳՐՈՒՊ» ընկերության մասնագետների հետ։