ՌՄՍ դարբնոցը պատրաստում է մետաղական վառարաններ տարբեր չափսերի և դիզայնով։ Վառարանները կարող եք գնել նաև մեր կայքում՝ առաքմամբ։ Մենք ներդրել ենք նորարարական ֆիլտր, որը կօգնի Ձեզ շատ արագ ընտրել իդեալական տեսակ։ Նշեք անհրաժեշտ չափանիշները, և համակարգը անմիջապես կառաջարկի մոդելներ, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Ձեր պահանջներին։ Պատվիրելու և գներին ծանոթանալու համար զանգահարեք։
Վառարանները ջեռուցման ավանդական և միաժամանակ ժամանակակից միջոց են, որոնք լայնորեն կիրառվում են սեփական տներում, ամառանոցներում, բաղնիքներում և օժանդակ այլ շինություններում։ Չնայած գազային և էլեկտրական ջեռուցման զարգացմանը, փայտի վառարանները շարունակում են պահանջված մնալ իրենց ինքնավարության, տնտեսող լինելու և հարմարավետության շնորհիվ։
Եթե Երևանում փնտրում եք տան կամ ամառանոցի համար վառարանների հուսալի մատակարար՝ գործարանային գներով, ապա դուք դիմել եք ճիշտ հասցեով։ Մենք արտադրում և առաջարկում ենք գնել բարձրորակ վառարաններ շահավետ գներով։

Վառարանների արտադրության համար օգտագործվում են տարբեր նյութեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։
Ամենատարածվածը չուգունն է։ Թուջե վառարանները բնութագրվում են բարձր ջերմունակությամբ, դիմացկունությամբ և բարձր ջերմաստիճանների նկատմամբ դիմադրողականությամբ: Դրանք դանդաղ են տաքանում, բայց երկար ժամանակ պահպանում են ջերմությունը, նույնիսկ վառելիքի այրվելուց հետո:
Երկրորդ տարածված նյութը պողպատն է։ Պողպատե վառարաններն ավելի արագ են տաքանում և ավելի թեթև են, ինչը հեշտացնում է դրանց տեղադրումն ու տեղափոխումը։ Ծառայության ժամկետը երկարացնելու համար պողպատե մոդելները հաճախ պատրաստվում են ջերմակայուն պողպատից և ունեն ներքին երեսպատում հրակայուն կավից կամ վերմիկուլիտից։
Կան նաև աղյուսե վառարաններ, որոնք կառուցվում են հրակայուն աղյուսից։ Այսպիսի կառույցներն ունեն բարձր ջերմային իներտություն և կարող են երկար ժամանակ հավասարաչափ տաքացնել տարածքը, սակայն պահանջում են մասնագիտական մոնտաժ և ավելի շատ տեղ։
Մեզ մոտ Դուք կարող եք գնել թուջե (չուգունե) և պողպատե վառարաններ ամենացածր գնով առանց լրացուցիչ վճարի։ Մենք տրամադրում ենք արտադրողի պաշտոնական երաշխիք բոլոր իրերի համար։ Դուք կարող եք նաև գտնել կռածո մանղալներ, ճոճանակներ, նստարաններ, կռածո աղբամաններ: Կատաչում ենք առաքում ամբողջ Հայաստանի տարածքում: Մեր խանութում ներկայացված է բարձրորակ ապրանքների լայն տեսականի:
Ըստ նշանակության՝
Ըստ վառարանի կառուցվածքի՝
Բացի այդ, վառարանները կարող են լինել անշարժ կամ շարժական, ինչը թույլ է տալիս ընտրել լավագույն տարբերակը տվյալ շահագործման պայմանների համար։
Այս սարքերը հիմնականում օգտագործվում են բնակելի և տնտեսական տարածքների ջեռուցման համար։ Դրանք ապահովում են ինքնավար ջերմության աղբյուր, որը կախված չէ էլեկտրականությունից և գազից, ինչը հատկապես կարևոր է մասնավոր տների և ամառանոցների համար։ Վառարանները կիրառվում են նաև սնունդ պատրաստելու, ջուր տաքացնելու և հարմարավետ միկրոկլիմա ստեղծելու նպատակով։ Բաղնիքներում դրանք ծառայում են գոլորշի ստանալու և բարձր ջերմաստիճան պահպանելու համար։ Բացի գործնական նշանակությունից, վառարանները ստեղծում են ջերմ ու հարմարավետ մթնոլորտ։
Որպեսզի չսխալվեք վառարան ընտրելիս, անհրաժեշտ է հաշվի առնել տարածքի մակերեսը։ Որոշեք նշանակությունը՝ միայն ջեռուցման թե նաև սննդի պատրաստման կամ ջրի տաքացման համար։ Ուշադրություն դարձրեք նյութին. թուջը երկար է պահպանում ջերմությունը, իսկ պողպատը արագ է տաքանում։ Կարևոր են նաև անվտանգության մակարդակը, այրման տնտեսող լինելը և վառարանի համապատասխանությունը Ձեր ծխնելույզին։
ՌՄՍ «ԳՐՈՒՊ»-ն առաջարկում է ձեռք բերել մատչելի թուջե վառարաններ Ձեր տան համար։ Մեզ մոտ Դուք կգտնեք իդեալական լուծում՝ ջերմություն և հարմարավետություն ստեղծելու համար։ Խանութում ներկայացված են նաև երկարատև այրման մոդելներ, որոնք կդառնան հուսալի ջերմության աղբյուր երկար տարիների ընթացքում։